ԻՊ-ի հետեւորդները թափանցել են Հայաստան. ԱԱԾ-ի բացահայտումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` «Իսլամական պետության» հետեւորդները հասցրել են այս ընթացքում թափանցել նաեւ Հայաստան: Բարեբախտաբար, նրանք չեն հասցրել այստեղ լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել. արագ բացահայտվել է Արման Ջանջուղազյանը, որ հիմա մեղադրվում է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով այս թեմային, ասել է. «Պարզված տվյալները վկայում են, որ Արման Ջանջուղազյանը, մշտապես բնակվելով Հունաստանում, դեռեւս 2014 թվականին հավատափոխ էր եղել եւ ընդունել մահմեդականություն, որից հետո սկսել էր համացանցի միջոցով ծանոթանալ եւ հավանություն տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծավալած գործունեությանը:
Արման Ջանջուղազյանը սպանությունն իրականացրել է իր նախաձեռնությամբ, սակայն համացանցով հավանություն է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների անունից հանդես եկող անձանցից»:
Ըստ Մ. Համբարձումյանի` այս ամենը բացահայտվելուց հետո Ջանջուղազյանը խոստովանական ցուցմունքներ է տվել: Փաստորեն, որքան էլ Հայաստանն անվտանգ երկիր է համարվում, այնուամենայնիվ, ապահովագրված չէ տարատեսակ անցանկալի դրսեւորումներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)