Ինչպիսի՞ն է տրանսֆերտների դերը Հայաստանի տնտեսությունում (գրաֆիկ)
Մակրոտնտեսական ցուցանիշների նախնական տեղեկության մեջ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է միայն այսպես կոչված «առեւտրաշրջանառությունը»։ Այդ ցուցանիշում, նուն մանրածախ ապրանքաշրջանառության հետ մեկտեղ, ներառված է նաեւ մեծածախ առեւտրի շրջանառությունը, նաեւ թեթեւ մեքենաների վաճառքները ևներառյալ ավտոպահեստամասերի վաճառքն ու վերանորոգումը)։
Հունվարի 25-ին հրապարակված նախնական տվյալների համաձայն, անցած դեկտեմբերին առեւտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 12,7 տոկոսով։ Դրանով ոլորտի մասին տեղեկությունը վերջին ամսվա համար ավարտվում է։ Բայց դատելով հունվար-դեկտեմբերի տվյալներից՝ մանրածախ առեւտրում ինչ-ինչ դրական տեղաշարժեր են կատարվել։
Այդ փուլում առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով աճել է 14,4 տոկոս, որից 10,3 տոկոսն ապահովել է մեծածախ վաճառքը, եւ միայն 3,4 տոկոսը՝ մանրածախ վաճառքը։ Մնացած՝ զուտ խորհրդանշական 0,7 տոկոսը բաժին է հասել մարդատար մեքենաների վաճառքին։
Բուն մանրածախ առեւտրի ֆիզիկական ծավալն այս փուլում աճել է 6,1 տոկոսով։ Վերոնշյալ տվյալներից ելնելով՝ դեկտեմբերին կարելի է նույնպիսի աճ ակնկալել։ Նշենք, որ նախորդ տարին վճռորոշ էր մանրածախ առեւտրի եռամյա լճացումից հետո։ Ապրանքների վաճառքի ինչպես աճը, այնպես էլ նվազումը կապված են նույն գործոնի՝ արտերկրից մասնավոր տրանսֆերտների հոսքի հետ։
Մեր հանրության զագլի մասի համար ընտանեկան բյուջեի եկամտի կարեւորագույն աղբյուրներից մեկը նշված տրանսֆերտներն են (հատկապես՝ Ռուսաստանից ստացվող)։ Վերջին տարիներին, «ռուսաստանյան տրանսֆերտների» հոսքի նվազման հետեւանքով բնակչության մի մասի եկամուտները կրճատվել են։ Դա, իր հերթին, հանգեցրել էր մանրածախ առեւտրի անկման:
Անցած տարի, դատելով հունվար-նոյեմբերի տվյալներից, գումարային փոխանցումների հետ կապված իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Բնականաբար, դա հանգեցրել է օրինաչափ հետեւանքների։
Ինչպիսի՞ն է տրանսֆերտների դերը երկրի տնտեսությունում։ Մի ժամանակ կառավարության վերին օղակը պնդում էր, թե աննշան։ Հետո, բնականաբար, ստիպված էին խոստովանել իրերի դրությունը։ Ահա այդ «իրական վիճակն» էր պատկերավոր ներկայացվում է ստորեւ բերված աղյուսակում։
Աղյուսակում ներկայացվում է փոխանցումների գումարը (այդ թվում՝ տրանսֆերտների) եւ մանրածախ առեւտրի ծավալը։ Ցուցանիշները բերված են մլրդ ԱՄՆ դոլարներով, անցած տարվա հունվար-նոյեմբերի համար։ Եւ այսպես, այդ փուլում փոխանցումների գումարն աճել է 0,24 մլրդ-ով, իսկ ապրանքաշրջանառությունը (առկա գներով)՝ 0,16 մլրդ դոլար։
Նշենք, որ ՀՀ ԿԲ նախկին հետազոտություններոից մեկի համաձայն, ընթացիկ կարիքների (այդ թվում՝ ապրքնենր գնելու) վրա ծախսվում է արտերկրից ստացված գումարների ավելի քան 70 տոկոսը։ Քանի որ տրանսֆերտներ ստացող ընտանիքների մեծ մասը նյութապես չապահովված ընտանիքներն են, որոնք գումարները ծախսում են ոչ տներ եւ մեքենաներ գնելու վրա։
Հստակ է, որ եկամուտների աճը ծախսվում է այդ ընտանիքների կողմից առաջնային նպատակների, այդ թվում՝ սննդի բարելավման վրա։ Այլ կերպ ասած, նրանց որոշակիորեն մատչելի են դառնում փոքր-ինչ թանկարժեք սննդամթերքները՝ միսը, ձուկը, կարագը եւ այլն։ Միեւնույն ժամանակ, անցած տարի հենց կտրուկ թանկացել են այդ ապրանքները, այնպես որ տրանսֆերտների աճի զգալի մասը «կերել» է գնաճը։



















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)