Էրիկ Գարսիան «Վալենսիայի» դեմ խաղում լուրջ վնասվածք է ստացել
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան Լա Լիգայի 4-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում լուրջ վնասվածք է ստացել։
Հանդիպման առաջին կեսում իսպանացի ֆուտբոլիստը պատահաբար բախվել է թիմակից Ռոդրիին, ինչի հետևանքով նրա քթից արյունահոսություն է սկսվել։ Արդեն 26-րդ րոպեին Գարսիան ստիպված է եղել լքել խաղադաշտը՝ տեղը զիջելով Ժյուլ Կունդեին։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ հետագա բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքն ավելի բարդ է, քան թվում էր առաջին հայացքից։ Գարսիայի մոտ ախտորոշվել է քթի նոր կոտրվածք և միջնապատի շեղում։ «Կապտանռնագույնների» գլխավոր բժիշկ Ռիկարդ Պրունան դեռ հանդերձարանում հասցրել է տեղում վերադիրքավորել միջնապատը։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խաղից հետո փոքր-ինչ հանգստացրել է երկրպագուներին՝ նշելով, որ բժշկական միջամտությունից հետո ֆուտբոլիստն իրեն ավելի լավ է զգում։ Ակումբի բժիշկները դեռ պետք է վերջնականապես գնահատեն վիրահատության անհրաժեշտությունը, սակայն իսպանական AS-ը հայտնում է, որ Գարսիան առաջիկա հանդիպումներում խաղադաշտ դուրս կգա հատուկ պաշտպանիչ դիմակով։
Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի «Բրյուգեի» դեմ խաղում, նա նմանատիպ վնասվածք էր ստացել և կրկին ստիպված էր հանդես գալ դիմակով՝ խաղադաշտ վերադառնալով վնասվածքից ընդամենը երեք օր անց։
Այս անգամ պաշտպանի լիարժեք վերականգնման համար կատալոնական ակումբը լրացուցիչ ժամանակ ունի. Գարսիան նախորդ եվրագավաթային խաղում ստացած կարմիր քարտի պատճառով անկախ վիճակից բաց էր թողնելու ՉԼ-ի հաջորդ՝ «Ֆեյենորդի» դեմ հանդիպումը։ Սպասվում է, որ նա թիմին կմիանա արդեն «Լևանտեի» դեմ խաղում:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից