Ջրհեղեղից 10 օր անց փրկարարները ողջ են գտել տարեց կնոջը
Նեպալում փրկարարները տասն օր անց ողջ են գտել տարեց կնոջը, որին ընտանիքը արդեն զոհված էր համարում երկրի ավերիչ ջրհեղեղների հետևանքով։
Չանդիկա Կումարի Շրեսթային հայտնաբերել են Բեթրավատի գյուղում գտնվող նրա փլուզված տան փլատակների տակ։ Կինը գոյատևել է ջրի և ցեխի միջև ձևավորված օդի փոքր գրպանի շնորհիվ։
Ոստիկանության սպա Մահենդրա Դարնալի խոսքով՝ Շրեսթայի տունը, որը չորս հարկ ուներ, ջրհեղեղի հետևանքով ամբողջությամբ տեղաշարժվել և հայտնվել էր ճահճացած տարածքում։
«Տան շուրջը քայլելիս հանկարծ ձայն լսեցինք՝ «փրկեք ինձ»»,- պատմել է Դարնալը։
Շաբաթ օրը փրկարարական գործողությունը տևել է մոտ 45 րոպե։ Դարնալն ու նրա թիմը կարողացել են կնոջը դուրս բերել փլատակների միջից, ապա նրան տեղափոխել զինվորական հոսպիտալ։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ Շրեսթայի ընտանիքն այդ ընթացքում արդեն սկսել էր նրա մահվան կապակցությամբ նախատեսված 11-օրյա սգո արարողությունը։
Շրեսթան Բեթրավատիում անհետ կորած հարյուրավոր մարդկանցից մեկն էր։ Տարածաշրջանը Նեպալի ջրհեղեղներից առավել ծանր տուժած վայրերից է։ Ջրհեղեղների հետևանքով գյուղն ու հարակից տարածքները ծածկվել են խիտ, գրեթե բետոնի նման կարծրացած նստվածքներով։
Փրկարարական խմբերը շարունակում են որոնողական աշխատանքները և տասնյակ դիակներ դուրս բերել փլատակների տակից։


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...