Չուբայսը առաջարկել է «մի կողմ դնել լավատեսությունը»՝ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները գնահատելիս
«Ռոսնանո» պետկորպորացիայի ղեկավար Անատոլի Չուբայսը Ռուսաստանի համար ժամանակավրեպ է համարում Դոնալդ Թրամփի հաղթանակի լավատեսական գնահատականները, քանի որ տվյալ պահին չկա հստակ պատկերացում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
Չուբայսի խոսքերով՝ այն պատկերացումները, թե Թրամփի հաղթանակից հետո «ՆԱՏՕ»–ն կքանդվի, իսկ արեւմուտքը «կքայքայվի», բավական միամիտ են։ Չուբայսը նշել է, որ պարզ չէ, թե ինչ նոր միություններ կարող են կազմավորվել, եւ ենթադրել է, որ կան «ինչպես քիչ թե շատ կշռադատված», այնպես էլ՝ «ավելի ծանր սցենարներ, քան ներկայիսն է»։ «Այդ պատճառով ես խորհուրդ կտայի զսպել օպտիմիզմը»,–ասել է նա։
«Ռոսնանո»–ի ղեկավարի կարծիքով՝ ԱՄՆ նախագահը ընկել է «բոլոր տեսակի էլիտաների՝ սկսած ԶԼՄ–ներից եւ վերջացրած սեփական կուսակցության շատ անդամներով» դիմակայության տակ ։ Չուբայսը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ–ում հատուկ կամպանիա է տարվում, որը նպատակ ունի «սահմանափակել Թրամփի լեգիտիմությունը»։
«Այդ պատճառով ես շատ զգույշ կվերաբերվեի այն կանխատեսումներին, թե հիմա Ռուսաստանը հայտնվելու է Ամերիկայի գրկում»,–նկատել է «Ռոսնանո»–ի ղեկավարը։
Ավելի վաղ, 2016–ի դեկտեմբերի 30-ին , նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը НТВ հեռուսաալիքով հայտարարել էր, որ Թրամփի հաղթանակի հետ կապված «էյֆորիան» «դժվար բացատրելի է»։ Միեւնույն ժամանակ Պեսկովը ասել էր. որ համաշխարհային քաղաքականության առումով՝ «դրականի եւ ինչ որ կառուցողականի նկատմամբ ցանկացած հույս բոլորին հասցնում է էյֆորիայի»։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...