Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիր
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ միասին, այսօր այցելել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինհրապարակ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են նոր կապալառուի կողմից։ Մարզահամալիրի շինարարությունը դադարեցվել էր աշխատանքներում առկա թերությունների, նախագծային խախտումների և ժամկետների հետ կապված խնդիրների պատճառով։
Նոր կապալառու՝ «Բաղրամյանշին» ընկերության տնօրենի հետ քննարկվել են նոր թափ ստացած շինարարական աշխատանքների ընթացքին, առաջիկա անելիքներին և նախատեսված ծավալների ապահովմանն առնչվող հարցեր։
«Մեզ համար առաջնայինը ոչ միայն շինարարության արագ ընթացքն է, այլև դրա բարձր որակը։ Կառուցվում է մարզական համալիր, որը երկար տարիներ պետք է ծառայի մեր մարզիկներին, հյուրընկալի միջազգային մրցաշարեր և դառնա Շիրակի մարզի այցեքարտերից մեկը։ Հաշվի առնելով նախորդ շինարարի կատարած աշխատանքն ու այսպիսի կարևոր մարզահամալիրի շինարարության ձգձգումները՝ մենք անելու ենք հնարավորը, որ բացթողումներ այլևս չլինեն, հետևողական ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր աշխատանք իրականացվի պատշաճ կերպով, պետական միջոցների նպատակային ծախսումը եղել և մնում է առաջնային մեզ համար»,- ընդգծել է մարզպետը` շինարարի հետ զրույցում կարևորելով տեղի աշխատուժի և ռեսուրսի օգտագործումը։
Նշենք, որ մարզահամալիրի շինարարությունը դադարեցվել էր աշխատանքներում առկա թերությունների, նախագծային խախտումների և ժամկետների հետ կապված խնդիրների պատճառով։
Շինարարական կազմակերպությունը պարտավորվում է առաջիկա երկու տարվա ընթացքում կառուցել բազմաֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան համալիր, որը կունենա ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության դահլիճներ, ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված և մարզիկների համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ՝ հնարավորություն ունենալով հյուրընկալել աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնություններ։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան