Արարատի մարզի քրեական ոստիկաններին Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Ավետիկ Գ․-ն հայտնել է, որ ժամը 17։00-ից մինչև 20։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով տան դուռը բաց լինելու և տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել իրենց տան ննջասենյակներից մեկը և գողացել են թվով 11 հատ ոսկյա մատանի, 7 զույգ ոսկյա ականջօղեր, 4 հատ ոսկյա վզնոց՝ իրենց կախազարդով, և 4 հատ ոսկյա թևնոց, իսկ մյուս ննջասենյակից՝ դրամապանակ, որում առկա է եղել թվով 5 հատ ոսկյա մատանի և 1 հատ ոսկյա վզնոց՝ իր կախազարդով։
Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։


















































Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջկան
Լոռիում Opel-ը բախվել է 2 էլեկտրասյուների և տապալել դրանք․ ճանապարհը ժամանակավորապես դարձել է միակողմանի
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն. Վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը
42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Երևան-Սևան ճանապարհի վնասված կամուրջը սեղմ ժամկետներում կհիմնանորոգվի. Դավիթ Խուդաթյան
Լուիզիանայում ալիգատորը կծել է ոստիկանությունից փախչել փորձող հարբած վարորդին