ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունները բաժանվելու են երկու փուլի․ Արաղչի
Նրա խոսքով՝ առաջին փուլը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հորմուզի նեղուցի կարգավիճակը, ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը և Իրանի ենթակառուցվածքների վերակառուցումն ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծություններից հետո։
Նա հավելել է, որ բանակցությունների հետագա փուլը կներառի միջուկային հարցեր և պատժամիջոցների մեղմացում, որոնք կլուծվեն վերջնական համաձայնագրով։
Արաղչին Թեհրանում դիվանագետների հետ զրույցի ժամանակ զգուշացրել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի վրա ցանկացած հարձակում կամ Լիբանանի տարածքի շարունակական օկուպացիան կհամարվի Միացյալ Նահանգների հետ կնքված նախնական համաձայնագրի խախտում։
«Մեր կարծիքով՝ այս հուշագրի երկու կողմերն են մի կողմից՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը, մյուս կողմից՝ Իրանն ու «Հեզբոլլահ»-ը, - ասել է Արաղչին։ - Սա, թերևս, հուշագրի ամենակարևոր հարցն է՝ պատերազմի անհապաղ և մշտական դադարեցման հռչակումը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում», - հավելել է նա։
Արաղչին նաև հաստատել է, որ պատերազմի ավարտը հայտարարվել է Թեհրանի ժամանակով հունիսի 15-ին՝ հավելելով, որ փոխըմբռնման հուշագիրը պաշտոնապես ուժի մեջ կմտնի հունիսի 19-ին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին