«Իրանցի ժողովրդի կամքը հաջողությամբ պարտադրվել է թշնամիներին», — ասված է հայտարարության մեջ: Կենտրոնական շտաբը, ողջունելով զինծառայողների «անսասան վճռականությունը», ընդգծել է, որ իրանցի ժողովրդի պողպատե կամքն անհաղթահարելի պատնեշ է ցանկացած տեսակի ագրեսիայի դեմ և մնում է հաղթանակի միակ ուղին:
«Ամենակարող Աստծո ողորմությամբ և Իսլամական հեղափոխության առաջնորդի հրամանատարությամբ՝ իրանցի ժողովուրդն ու իր մարտիկներն ապացուցեցին, որ չարամիտ ամերիկացի և սիոնիստ թշնամիները պարտությունն ընդունելուց ու հանձնվելուց բացի այլ ընտրություն չունեն», — նշվում է հայտարարության մեջ:
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի մշակման աշխատանքների ավարտի մասին, որը պաշտոնապես կստորագրվի ուրբաթ օրը Շվեյցարիայում:
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հաստատել էր, որ հուշագրի տեքստը վերջնականապես համաձայնեցված է, և ըստ այդ փաստաթղթի՝ անհապաղ ու վերջնականապես դադարեցվում են տարբեր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում տիրող պատերազմն ու ռազմական գործողությունները, ինչպես նաև վերացվում է Իրանի դեմ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին