Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնը Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ Ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. Ռուբիո ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարում Ավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել Կոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկին Քննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարները Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից «Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար

Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊ
Ավտո

Իսակովի և Արշակունյաց պողոտաները միացնող նոր ճանապարհի կառուցումը մտնում է գործնական փուլ․ կառավարությունը կօտարի 27 հողատարածք

Երևանի ճանապարհային խոշոր ծրագրերից մեկը մտնում է իրականացման փուլ, սակայն դրա մեկնարկը կրկին անցնում է բարդ՝ սեփականության օտարումների ու փոխհատուցումների շրջափուլով։ Կառավարությունն ամիսներ առաջ փոխել է խաղի կանոնները՝  վերանայելով հողի և գույքի գնահատման մեխանիզմները։ Նպատակը, ըստ գործադիրի,  գործընթացն ավելի արդար, իսկ փոխհատուցումները՝ շուկայական իրական արժեքներին ավելի մոտ դարձնելն է։

Երևանի խցանումները հաղթահարելու և մայրաքաղաքը բեռնաթափելու, այսպես ասենք, հերթական խոշոր խոստումը մտնում է գործնական փուլ․ Իսակովի և Արշակունյաց պողոտաները միացնող նոր ճանապարհը կառուցելու համար կառավարությունը սկսում է 27 հողատարածքների օտարման գործընթացը։

Համապատասխան որոշումն ընդունվել է  գործադիրի հունիսի 4-ի նիտում։

Ճանապարհահատվածի կառուցման համար, հիշեցնենք,  ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև դեռ 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր: Ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 85 միլիոն դոլար, որից 20,5 միլիոնը՝ պետական ֆինանսավորմամբ: Համաձայնագրով ծրագրի իրականացման ժամկետը 4 տարի է։ Սպասվում է, որ ճանապարհը պատրաստ կլինի 2028թ. մարտի 30-ին։ Ծրագիրն իրականացվում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից:

2023-ին ստորագրված համաձայնագրով շինարարությունը նախատեսվում էր սկսել 2026 թվականի գարնանը։ Այս տարվա հունվարին քաղաքապետարանը հայտնել էր․ Մեջբերում․ «Մրցութային գործընթացն ավարտվել է, հայտնի է հաղթողը։ Ընթացքի մեջ է տեխնիկական վերահսկողության մրցույթը։  Նախատեսվում է, որ գարնանը կսկսվեն շինարարական աշխատանքները»։

Նախագծի հեղինակների վստահ են՝ նոր ճանապարհը կնվազեցնի մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությունը։ Մոտ 2 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման շրջանակում նախատեսվում է նաև Հրազդան գետի վրա շուրջ 250 մետր երկարությամբ երկաթբետոնե կամուրջի կառուցում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութունը ճանապարհի կառուցումը հիմնավորում է այսպես․ «Ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կնվազի Երևանի Հաղթանակի կամրջի, Արգիշտի-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց պողոտա խաչմերուկների ծանրաբեռնվածությունը, ինչի արդյունքում էապես կկրճատվի երթևեկության տևողությունը և կնվազեն խցանումները»։

Իսակովի պողոտայի վրա նախատեսում է առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում՝ ապահովելով մուտք դեպի Նորագյուղ թաղամաս։ Արշակունյաց պողոտայում նախատեսվում է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ նոր ճանապարհային հանգույցի ստեղծում։

Նման նախագծերի իրականացումը հաճախ  պահանջում է որոշ տարածքներում   ճանաչել հանրային գերակա շահը, եթե դրանք խոչընդոտում են ծրագրի իրագործմանը։ Հողատարածքների այդ կարգավիճակը ստանալուց հետո գործադիրը սեփականատերերին առաջարկում է համարժեք փոխհատուցում։

Սեփականատերերը հաճախ դժգոհում են, որ իրենց գույքը թերագնահատվել է, գնահատման գործընթացը թափանցիկ չի եղել։ Շատերը տարիներով դատարաններում պայքարում են՝ ապացուցելու, որ իրենց տունը կամ ընկերությունը ավելին արժեն, քան առաջարկվել է։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունում է՝ համակարգում իսկապես խնդիրներ կան։ Ու դրանցից առաջինն այն է, որ սեփականատերը չի մասնակցում իր գույքի գնահատմանը, իսկ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումները միշտ չէ, որ բավարար հիմնավորված են։

«Քաղաքացիները չեն համաձայնում հատուցման այն չափին, որը որոշվում է փորձագետների կողմից և տրամադրվում այն իրավաբանական անձ-օպերատորների կողմից, որոնք ճանաչվում են որպես օպերատոր, և մենք որոշեցինք, որպեսզի քաղաքացիներն ունենան մասնակցություն շուկայական արժեքի չափի որոշմանը, այսինքն` ունենան ընտրելու հնարավորություն, թե որ գնահատողի կողմից պետք է այդ գնահատումը իրականացվի, ինչպես նաև ներկա կարգավորմամբ նախատեսվում է, որ քաղաքացիներին տրամադրվում է շուկայական արժեք գումարած դրա 15 %–ը։ Մենք հիմա նախատեսել ենք, որ ևս 15 % կփոխանցվի քաղաքացիներին, այսինքն` շուկայական արժեք, գումարած 30 %,եթե քաղաքացիները առանց դատական վեճերի ցանկանան փոխանցել իրենց սեփականության իրավունքը»։

Ըստ նախարարի՝  վեճերի՝ դատական կարգով լուծումները տևում են տարիներ, իսկ սեփականության իրավունքի փոխանցումը թույլատրվում է միայն դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Դատական ձգձգումներից տուժում են իրականացվող նախագծերը։

Այդ ամենից խուսափելու համար կառավարությունն առաջարկել է, որ նույնիսկ արժեքի վերաբերյալ անհամաձայնություն ունենալու դեպքում գումարը փոխանցվի  քաղաքացուն։ Այդ դեպքում սեփականության իրավունքը քաղաքացուց պետությանը կփոխանցվի գումարի փոխանցման պահին, բայց քաղաքացին կկարողանա վիճարկել փոխհատուցման չափը։ Նախարարը պնդում է՝ այսպիսով քաղաքացին չի զրկվի  փոխհատուցման վերանայման հնարավորությունից։

Օրենքում սահմանվել է  կարևոր մի կանոն ևս՝ նոր գնահատման արժեքը չի կարող ցածր լինել նախորդ գնահատումից։

armradio.am