Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. Զելենսկի Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնը Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ Ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. Ռուբիո ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարում Ավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել Կոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկին Քննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարները Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից

Պուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվի
Հայաստան

Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ աշխատակիցների հետ առանձնազրույցից․ Անահիտ Մանասյան

Երբ դեպքը տեղի է ունեցել, իմ հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի իմ գործընկերները անմիջապես մեկնել են տեսակցելու Արթուր Օսիպյանին: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Նշեմ, որ գաղափարն այն է, որ տեղի ունենա անձի հետ առանձնազրույց, ինչպես մնացյալ բոլոր դեպքերում, և անձը ներկայացնի իր իրավունքների հետ կապված հիմնական խնդիրները, որպեսզի մենք նաև հնարավորություն ունենանք անձի հետ կապված հարցերով զբաղվելու, քանի որ անձնական տվյալներ ենթադրող տեղեկատվության փոխանցում է սա ենթադրում և մի շարք այլ հանգամանքներ»,- նշեց ՄԻՊ-ը:

Անահիտ Մանասյանը, սակայն, նշեց, որ ի սկզբանե անձը հրաժարվել է իր գործընկերների հետ առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքների հետ կապված խնդիրները: «Ամեն դեպքում, քանի որ այս գործընթացն սկսվել էր իմ նախաձեռնությամբ, մենք դրանից հետո հրապարակային տեղեկատվություն ենք ուսումնասիրել, ես ինքս նաև դեպքի հետ կապված համակարգային խնդիրների համատեքստում ամենասկզբում մի հայտարարություն եմ տարածել, ու դրանից հետո մենք, նաև մյուս գործիքների կիրառմամբ, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության դեպքում, ևս փորձել ենք տարատեսակ գործիքներ կիրառել, մասնավորապես, նաև այս շաբաթ իմ հանձնարարությամբ մենք կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում, որը ենթադրում է համակարգային խնդիրների բացահայտում և արձանագրում, այց ենք իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ, և այցի նպատակը ի սկզբանե իմ բոլոր հնարավոր որոշումներով սահմանել եմ՝ մի քանի կարևոր խնդիրների արձանագրում և մշտադիտարկում, այդ թվում՝ կարանտինային բաժանմունքի և հացադուլ իրականացնող անձանց հետ կապված խնդիրների հասցեավորումը:

Այս համատեքստում պետք է նշեմ, որ հացադուլ հայտարարած անձանց ենք նաև այցելել, նրանց վիճակին ենք ծանոթացել, նրանց հետ կապված խնդիրներ ենք փորձել հասցեավորել: Մի շարք խնդիրներ են բարձրացրել հացադուլ հայտարարած անձինք. նշեմ, որ խոսքը բոլոր հացադուլ հայտարարած անձանց մասին է, նրանց խնդիրների, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի մասին: Քանի որ խոսքը կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում է, մի շարք խնդիրներ տեղում են ստացել իրենց լուծումները. նկատի ունեմ ՔԿՀ-ի հետ կապված»,- ասաց Մանասյանը:

Նա Օսիպյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրեց: «Բնականաբար ինձ թույլ չեմ տա ներկայացնել, քանի որ դա նաև բժշկական գաղտնիք կամ անձնական տվյալ ներկայացնող տեղեկատվություն է ենթադրում, բայց մենք նաև պաշտոնապես կստանանք, քանի որ անձը նաև հետագայում հենց դիմել է մեզ, այսինքն դիմում է հասցեագրել, մենք նաև անձնական տվյալ ենթադրող տեղեկություններ կստանանք:

Թույլ տվեք ձեռնպահ մնալ անձի առողջական վիճակի մասին տեղեկություններ ներկայացնելուց, բայց կխնդրեմ մի բան նկատի ունենանք՝ հացադուլ հայտարարած անձինք այս առումով մեր կարգավորումները միջազգայն ստանդարտների համապատասխան փոխվել են այն տրամաբանությամբ, որ հացադուլը անձի իրավունքն է դիտարկվում, այսինքն այս առումով միջամտության անձի կամքի արտահայտությանը հնարավոր չէ, և հնարավոր է միայն բացառիկ իրավիճակներում, եթե որոշակի ստանդարտների համապատասխանի. այստեղ կարևորը պետության պարտավորությունն է, որպեսզի բժշկական հսկողությունը պետությունը պատշաճ իրկականացնի»,- նշեց Անահիտ Մանասյանը:

«Օսիպյանի՝ ազատությունից զրկման հարցը այս անձի պարագայում ևս բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետև բազմիցս եմ խոսել թե՛ խափանման միջոց կալանքի կիրառման մասին, թե՛ նաև խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին: Հիմա հնարավորություն կունենանք փաստաթղթերին ծանոթանալու, որպեսզի հասկանանք, թե, օրինակ, տարբեր մարմիններ ինչ են հիմքում դրել մարդուն վերաբերելի տարբեր հանգամանքների հետ կապված: Խնդրի վերաբերյալ ապագայում եմ խոսելու»,- ասաց ՄԻՊ-ը: