«WikiLeaks». ԱՄՆ ԿՀՎ–ն գաղտնալսել է ֆրանսիացի քաղաքական գործիչներին
«WikiLeaks»–ը հայտնել է, որ ԱՄՆ ԿՀՎ–ն Ֆրանսիայի՝ 2012–ի նախագահական ընտրությունների ժամանակ գաղտնալսել է այդ երկրի քաղաքական գործիչներին։
Գաղտնալսվել են Սոցիալիստական, Հանրապետական կուսակցությունները, «Ազգային ճակատը», ինչպես նաև դրանց առաջնորդներ Ֆրանսուա Օլանդը, Նիկոլա Սարկոզին, Մարին Լե Պենը և այլք։ Այս մասին փոխանցում է «Lenta.ru»–ն։
Ամերիկացիներին հետաքրքրել են կուսակցության ներսում տիրող տրամադրությունները, դրանց ֆինանսավորման աղբյուրները, այդ թվում՝ արտասահմանից, Սարկոզիի վերաբերմունքը մյուս թեկնածուների հանդեպ, ընդդիմադիրների կարծիքն ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ և այլն։
Լրտեսումը տևել է 10 ամիս և ավարտվել Ֆրանսուա Օլանդի հաղթանակից ու նոր կառավարության ձևավորումից հետո։
7or.am


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...