Իրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համար
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել Է իրանական նավի վրա հարձակման և անձնակազմի ձերբակալման մասին: Աբբաս Արաղչիի խոսքով՝ Քուվեյթի ուժերը Պարսից ծոցի ջրերում անօրինական հարձակում են իրականացրել իրանական նավի վրա, ինչի հետևանքով ձերբակալվել է Իրանի չորս քաղաքացի:
Նախարարն ընդգծել է, որ միջադեպը տեղի է ունեցել կղզու մոտակայքում, որն ավելի վաղ ԱՄՆ-ը օգտագործել էր Իրանի տարածքի վրա հարձակումների համար:
Արաղչին Քուվեյթի գործողություններն անվանել է տարածաշրջանում տարաձայնություն սերմանելու և լարվածությունը մեծացնելու ակնհայտ փորձ:
Թեհրանն անուշադրության չի մատնի այս միջադեպը՝ նշել է Արաղչին, պահանջել անհապաղ ազատ արձակել Իսլամական Հանրապետության քաղաքացիներին:
Նախարարը նշել է, որ Իրանը իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ այդ գործողություններին:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը