Գրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներում
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե, իբր, Պիրացետամ, Ամարիլ 4 մգ, Կորդարոն 200 մգ, Կո-Վամլոսետ 10/160/25, Միդոկալմ 150 մգ հաբեր, Անալգին և այլ դեղամիջոցներ առկա չեն դեղատներում, չի համապատասխանում իրականությանը: Գրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներում: Մեկ անգամ ևս համոզվելու համար պատահականության սկզբունքով զանգահարեցինք «Ալֆա ֆարմ», «Վագա Ֆարմ», «Գեդեոն Ռիխտեր» և «Նատալի ֆարմ» դեղատներ:
Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ ներկայումս վերոնշյալ դեղերի նոր խմբաքանակ, ինչպես մշտապես, ներմուծվել են ՀՀ և գտնվում են մաքսազերծման փուլում: Թվարկված դեղերը ներառված են պետության կողմից փոխհատուցվող դեղերի ցանկում`առողջության համընդհանուր ապահովագրության և հրապարակային օֆերտայի ցանկերում»,- գրել է նա:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը