Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ են վարել Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում։ Զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։ «Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին։ Մենք պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ», - ասել է Չինաստանի առաջնորդը հանդիպման սկզբում։
Նրա խոսքով՝ երկու երկրների ընդհանուր շահերը գերազանցում են տարաձայնությունները, և այս տարին պետք է պատմական լինի երկրների հարաբերությունների համար։ Սի Ծինփինը նաև զգուշացրել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։ Չինաստանի նախագահը նաև նշել է Թայվանի նեղուցում խաղաղության անհնարինությունը Թայպեյի անկախության դեպքում։
Իր հերթին, Թրամփը շնորհակալություն է հայտնել չինացի գործընկերոջը` ընդունելության համար և իր այցը համարել պատիվ։
«Մեզ մոտ ամեն ինչ ստացվել է, և երբ դժվարություններ են առաջացել, մենք դրանք լուծել ենք։ Ես զանգահարում էի Ձեզ, դուք զանգահարում էիք ինձ, և երբ մենք խնդիր ունեինք, մարդիկ դրա մասին չգիտեին։ Երբ մենք խնդիր ունեինք ունենում, մենք այն շատ արագ լուծում էինք։ Մենք միասին հիանալի ապագա ունենք։ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կլինեն ավելի լավը, քան երբևէ», - ասել է Թրամփը։
«ԱՄՆ-ն մտադիր է Չինաստանի հետ բիզնես վարել լիովին փոխադարձ հիմունքներով: Ինձ հետ բերել եմ աշխարհի առաջատար ձեռնարկատերերին՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը
Հանդիպումից առաջ Ժողովրդական ժողովների տան մեծ դահլիճի արևելյան մուտքի հրապարակում տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի պաշտոնական դիմավորման արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը