Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան
Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան: Պեկինի միջազգային օդանավակայանում ԱՄՆ նախագահին դիմավորել է փոխնախագահ Հան Չժենը, ներկա են եղել նաև Չինաստանում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Պերդյուն և Վաշինգտոնում Չինաստանի դեսպան Շիե Ֆենը: Ինքնաթիռի մոտ սպասում էր պատվո պահակախումբը, Թրամփին դիմավորել է նաև 300 չինացի դեռահաս, որոնք թափահարել են ԱՄՆ և Չինաստանի դրոշները և գոռացել «Բարի գալուստ», երբ նախագահը դուրս է եկել ինքնաթիռից և անցել կարմիր գորգով՝ Հան Չժենի ուղեկցությամբ:
Թրամփի հետ Չինաստան է այցելել որդին՝ Էրիկ Թրամփը, և նրա կինը՝ Լարա Թրամփը: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահին պաշտոնապես կընդունի հինգշաբթի:
The Washington Post (WP)-ն հաղորդել է, որ առաջնորդները կքննարկեն Իրանի և էներգետիկայի, առևտրային և արհեստական բանականության տեխնոլոգիաների վերաբերյալ հարցեր: Միևնույն ժամանակ, ըստ թերթի, ամերիկացի առաջնորդները հույս ունեն պահպանել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև փխրուն առևտրային հրադադարը, որպեսզի Չինաստանը շարունակի հազվագյուտ մետաղների մատակարարումները, իսկ Թրամփն իր հերթին ձեռնպահ մնա չինական ապրանքների համար չափազանց բարձր մաքսատուրքերից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ նախատեսել է Չինաստանի նախագահի հետ քննարկել նաև Թայվանին ամերիկյան զենքի վաճառքի թեման, ինչը մտահոգություն է առաջացրել Թայպեյում և ասիական դաշնակիցների շրջանում, հաղորդել է The Financial Times (FT)-ը։
«Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցները խորապես մտահոգված են, որ նախագահ Թրամփը կհամաձայնի Սի Ծինփինի խնդրանքին՝ հետաձգել Թայվանին զենքի վաճառքը»,- գրում է թերթը։
Սպիտակ տունը վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան այցը չի հանգեցնի Թայվանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության փոփոխության, հաղորդում է The Washington Post (WP)-ն՝ հղում անելով աղբյուրին։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը