Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արմինե Երիցյանը, ԿԳՄՍ նախարարության այլ ներկայացուցիչներ:
1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և մարզերի 412 դպրոցի 4094 աշակերտ է մասնակցել:
Հաղթողի տիտղոսը նվաճել է Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցուցաբերել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարմամբ, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով (կցորդ անիվներով) և օլիմպիական խորհրդանիշի հավաքում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը:
4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և մարզերի 580 դպրոցի ավելի քան 5800 աշակերտ է մասնակցել:
Հաղթողի տիտղոսը նվաճել է Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Լեռնահովիտի Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:
Ընդհանուր առմամբ՝ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը մասնակցել է 9894 աշակերտ՝ ՀՀ ավելի քան 650 դպրոցից:
Միջոցառման մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը