Ուկրաինայի առաջնահերթությունը «բոլորին վերադարձնելն է»
Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով ռազմագերիների փոխանակումը, որի մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հապաղում է Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: «Ուկրաինան կատարել է իր բոլոր պարտավորությունները. ցուցակները փոխանցված են, բանակցային խումբը կատարել է իր բոլոր պարտավորությունները: Այժմ որոշումը Ռուսաստանինն է: Սակայն ՌԴ-ն ձգձգում է գործընթացը և փորձում է մանիպուլյացիաներ անել»,- գրել է Լուբինեցն իր տելեգրամյան ալիքում:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «բանակցային գործընթացը շարունակվում է ամեն օր» և հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնահերթությունը «բոլորին վերադարձնելն է»: «Նախևառաջ նրանց, ովքեր գերության մեջ են գտնվում ամենաերկարը, մասնավորապես՝ դեռևս 2014 թվականից սկսած»,- նշել է Լուբինեցը:
Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել ուկրաինացի օմբուդսմենի հայտարարությունները:
Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ կփոխանակեն զինադադարի մասին հաղորդագրությանը զուգահեռ, որը պետք է գործեր մայիսի 9-ին, 10-ին և 11-ին: Այս երեք օրերի ընթացքում կողմերը ձեռնպահ են մնացել հրթիռներով և անօդաչու սարքերով զանգվածային հարվածներից, սակայն միմյանց մեղադրել են ճակատում մարտական գործողությունները շարունակելու և սահմանամերձ տարածքները հրետակոծելու մեջ:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Մոսկվան գերիների փոխանակման վերաբերյալ իր առաջարկները Ուկրաինային է փոխանցել դեռևս մայիսի 5-ին: Սակայն, ըստ Պուտինի պնդման, Ուկրաինան պատասխանել է, «որ պետք է ավելի ուշադիր նայել, գուցե ոչ թե բոլոր 500-ը, այլ 200-ը, իսկ հետո նրանք ընդհանրապես անհետացան տեսադաշտից և ուղղակի ասացին, որ պատրաստ չեն այդ փոխանակմանը»:
Հաջորդ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը Մոսկվային է փոխանցել փոխանակման բոլոր ցուցակները և Թրամփին կոչ է արել «ապահովել իր միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը