Դոնալդ Թրամփը մեկնել է Չինաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Չինաստան՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ Թրամփի՝ Վաշինգտոնը չի ակնկալում Պեկինի օգնությունն իրավիճակը կարգավորելու հարցում, սակայն Իրանը կլինի հանդիպման հիմնական թեման։ «Մենք երկար զրույց կունենանք այս մասին։ Չինաստանը մինչ այժմ շատ լավ է եղել։ Նրանք շատ նավթ են ստանում այս տարածաշրջանից»,- նշել է նա։
Ամերիկացի առաջնորդը նաև ընդգծել է իր վստահությունը Միացյալ Նահանգների՝ Իրանի հետ լարվածությունն ինքնուրույն լուծելու կարողության նկատմամբ՝ «խաղաղ կամ այլ կերպ»։
Թրամփը հավելել է, որ անհամբեր սպասում է Ծինպինի հետ արդյունավետ հանդիպմանը և վստահություն է հայտնել, որ բանակցությունները հաջող կլինեն։ Նա նաև նշել է, որ Չինաստանի առաջնորդի այցը Միացյալ Նահանգներ նախատեսված է 2026 թվականի վերջին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Չինաստան կկայանա մայիսի 13-15-ը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը