Քննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման հարցեր
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարակլևիձեի, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Ալիսիա Շչերբայտեի և Բելգիայի միգրացիայի հարցերով հատուկ դեսպանորդ Հյուգո Վերբիստի հետ։ Քննարկվել են միգրացիայի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը, միգրացիոն գործընթացների արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներն ու գործընկերության շարունակական զարգացումը։
Միավորված ազգերի կազմակերպությունում փոխնախարար Ղազարյանը մասնակցել է Վրաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված «Սփյուռքի քաղաքականության գլոբալ դաշինք․ արդյունքներ, գործողություններ և կայունություն» խորագրով հարակից միջոցառմանը։ Մասնակիցները քննարկել են սփյուռքի ներուժի ներգրավման, միջազգային միգրացիայի կառավարման գործընթացներում և իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Արմեն Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակազմի ղեկավար Մոհամմեդ Աբդիքերի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել միգրացիոն հոսքերի կառավարման և անվտանգ միգրացիայի ապահովմանն ուղղված գործնական լուծումների շուրջ։
ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է նաև Հնդկաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված ընդունելությանը, որի շրջանակում շփումներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կիրտի Վարդհան Սինգհի հետ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը