Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. Զելենսկի
Ռուսաստանն ինքն է որոշել դադարեցնել մասնակի հրադադարը, որը պահպանվում էր մի քանի օր. այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հարվածային ԱԹՍ՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ռազմաճակատում էլ ավելի քան 80 ավիառումբ է կիրառվել, գրանցվել է ավելի քան 30 ավիացիոն հարված, հարվածային դրոններ են խոցվել Դնեպրոպետրովսկի, Ժիտոմիրի, Նիկոլաևի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի շրջաններում, մայրաքաղաք Կիևում և Կիևի շրջանում։
Նախագահը տեղեկացրել է, որ վնասվել են էներգետիկ օբյեկտները, բազմաբնակարան շենքեր, մանկապարտեզ, հարված է եղել նաև երկաթուղուն, որի հետևանքով կան վիրավորներ։ «Ցավոք, կան նաև զոհեր։ Ցավակցում եմ հարազատներին և մտերիմներին: Մենք խոսել ենք այն մասին, որ հայելային ենք գործելու՝ ի պատասխան ռուսական բոլոր քայլերի: Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը:»,- նշել է Զելենսկին: Նա կրկին կոչ է արել ակտիվացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը