Այլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից. Ղալիբաֆ
Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման՝ Թեհրանի 14 կետից բաղկացած առաջարկին այլընտրանք գոյություն չունի, և որ ցանկացած այլ մոտեցում դատապարտված է ձախողման: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ում: «Այլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից, որոնք շարադրված են 14 կետից բաղկացած առաջարկում: Ցանկացած այլ մոտեցում կլինի միանգամայն ապարդյուն և կհանգեցի միայն իրար հաջորդող ձախողումների»,- նշել է նա: Ղալիբաֆի խոսքով՝ ԱՄՆ-ը որքան երկար «ժամանակ ձգի, այնքան ամերիկացի հարկատուներն ավելի բարձր գին կվճարեն դրա համար»:
Ավելի վաղ Իրանը ԱՄՆ-ին է ուղարկել հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկին իր պատասխանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ առաջարկն «անընդունելի» էր որակել։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ առաջարկը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես՝ Լիբանանում, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում, հետագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ, պատժամիջոցների չեղարկում, իրանական նավթի վաճառքի արգելքի վերացում, փոխհատուցում պատերազմի ընթացքում հասցված վնասների համար, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։
Մայիսի 11-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկյան առաջարկին Իրանի տված պատասխանը՝ նշելով, որ այն նույնիսկ մինչև վերջ չի կարդացել: Թրամփը շեշտել է, որ երկու երկրների միջև համաձայնագրով Իրանը պետք է խոստանա, որ կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Սակայն, նրա խոսքով, Իրանի պատասխան նամակում դա արտացոլված չէր: Թրամփի պնդմամբ՝ Իրանը համաձայնել էր, որ ԱՄՆ-ը հեռացնի միջուկային օբյեկտների փլատակներում մնացած հարստացված ուրանը, սակայն Իրանի վերջին առաջարկում այդ կետը չի ներառվել:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը