45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումներին։
«Սա մեր վերջին տրոլեյբուսային գծերից մեկն է, որտեղ դեռ ունենք հին շարժակազմի տրոլեյբուսներ։ Դրանք շատ շուտով փոխարինվում են մեր գնած նոր 45 տրոլեյբուսներով, որոնք, վստահ եմ, կհավանեք»,- հայտնել է Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ այդ 45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևան քաղաքում է, և շատ շուտով այդ տրոլեբուսները կտեսնեք գծերում. «Այս գիծը շուտով ամբողջապես կփոխարինվի նոր տրոլեբուսներով։ Առաջին համարն է լինելու, այո, ուղղակի շարժակազմը արդեն նոր տրոլեյբուսներով է աշխատելու»,-շեշտել է քաղաքապետը։
Նշենք, որ այսօր քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել են Շենգավիթ վարչական շրջան։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ