ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես ԱՊՀ երկրների Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ, հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով միջազգային ստեղծագործական մրցույթի մեկնարկի մասին։ Մրցույթի նպատակն է խթանել առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը և բարձրացնել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
- լավագույն շարադրություն,
- լավագույն տեսանյութ,
- լավագույն լուսանկար,
- լավագույն նկար։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝
- ազգային (ընտրական) փուլ՝ 2026 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը,
- միջազգային (եզրափակիչ) փուլ՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը։
Մրցույթն անցկացվում է երկու տարիքային խմբերի համար՝ մինչև 14 տարեկան և 14 տարեկանից բարձր անձանց համար։
Մրցույթի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առողջության պահպանման հարցերում անձնական պատասխանատվության խթանմանը, ինչպես նաև առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ու հարգմանը՝ նպաստելով մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացմանը։
«Առողջության պահպանման իրավունք» մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Մրցույթի միջազգային փուլի արդյունքները կհայտարարվեն 2026 թվականի դեկտեմբերին՝ ԱՊՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի յոթերորդ նիստի ընթացքում։ Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և մրցանակներով։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ