ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ
ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնել են պատժամիջոցներ կիրառել Արևմտյան ափին բնակավայրերի կառուցմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների նկատմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Արևմտյան ափը Պաղեստինի պետության երկու մասից մեկն է՝ Գազայի հատվածի հետ միասին։ 1967 թվականից ի վեր այդ տարածքը մասամբ գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ։ ՄԱԿ-ն անօրինական է համարում տարածքի իսրայելական օկուպացիան և այնտեղ հրեական բնակավայրերի շարունակվող շինարարությունը։
2023 թվականի հոկտեմբերից վերաբնակիչները տարածքում կառուցել են ավելի քան 130 նոր բնակավայր, ավելին, քան նախորդ 20 տարվա ընթացքում։ Ընդ որում, այդ բնակավայրերի մեծ մասի շինարարությունն իսրայելական իշխանությունները չեն արտոնել:
2025 թվականի հուլիսի 23-ին Քնեսեթը (Իսրայելի խորհրդարան) հռչակագիր է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը երկրի ինքնիշխանությունը տարածել Հորդանան գետի արևմտյան ափին։ Չնայած հանգամանքին, որ փաստաթուղթը կրում է բացառապես հռչակագրային բնույթ, 10 արաբական և իսլամական երկրներ, այդ թվում՝ Բահրեյնը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Հորդանանը, Կատարը, Նիգերիան, ԱՄԷ-ն, Պաղեստինը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան, դատապարտել են այդ քայլը՝ որպես միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի աղաղակող խախտում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ