Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՆԳն ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 4-11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4145 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 333 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 163 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 83 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 483, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 32, վարելու ընթացքում ծխելու՝ 487, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 247, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 56 և 1464 այլ իրավախախտում։ 109 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 113-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 61-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 17-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 47 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15920 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել են ոչ սթափ 229 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 430, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 54, չամրակապված վարելու՝ 4085, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 321, վարելու ընթացքում ծխելու՝ 648, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 716, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 102, արագության գերազանցման՝ 2853 և 4578 այլ իրավախախտում։ 293 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 974-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 360-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 136-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 8 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ