ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 11-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները։ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Աշոտի Բաբայանը, Գևորգ Հենրիկի Հովհաննիսյանը, Հակոբ Ռեստակի Տերջանյանը, Հենրիկ Կարենի Կարապետյանը և Վան Անդրանիկի Հարությունյանը, Հայաստանի շնորհապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հայկ Արկադիայի Ավագյանը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սվետլանա Գումեդինի Գորգինյանը և Հակոբ Ռոբերտի Ճարոյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ