Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվել
Առաջարկվում է, ուսումնական և ընտանեկան պայմաններից ելնելով, անձին տարկետում տրամադրելու լիազորությունը վերապահել զինկոմիսարիատներին՝ այս գործընթացում դադարեցնելով մարզային զորակոչային հանձնաժողովների իրավասությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 11-ի նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով զինվորական ծառայությանն առնչվող 4 նախագծեր:
«Հստակեցվում է 27-37 տարեկան հասակում կրճատ ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին տրվող արձակուրդների ժամկետները, այսինքն՝ 1 տարով կամ 6 ամսով ծառայություն անցնողներին՝ 10 օրացուցային օր, իսկ 1 ամսով ծառայություն անցնողներին արձակուրդ չի տրվելու»,- ասաց նախարարի տեղակալը:
Արման Սարգսյանը նաև հիշեցրեց՝ 2024 թվականին կատարված փոփոխություններով և լրացումներով նախատեսվել էր 27-37 տարեկանում ՀՀ քաղաքացիություն ստացած և այլ պետությունում զինծառայություն չանցած անձանց, ինչպես նաև օրենքի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած ՀՀ քաղաքացիների կողմից պարտադիր զինծառայություն անցնելու կամ դրա փոխարեն համապատասխան չափով գումար վճարելու պարտավորությունը, որը, սակայն, որոշակի խնդիրներ է ստեղծում ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարգավիճակով հաշվառված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու գործընթացում:
«Բռնի տեղահանման հետևանքով շատ դեպքերում չեն պահպանվել այդ անձանց կողմից զինվորական ծառայությունն անցած լինելու փաստաթղթերը, որի հիման վրա հիմնավորված չի դառնում նրանց վրա համապատասխան պարտավորության կիրառումը, ինչը ևս խոչընդոտում է նրանց հետագա կարգավիճակի հստակեցումը և ինտեգրումը»,- ասաց նա՝ նշելով, այս խնդրի լուծման նպատակով ևս կարգավորում է նախատեսվում:
Նախատեսվում է նաև հանել կին զինծառայողներին օրվա վերակարգում ներգրավելու արգելք սահմանելու դրույթը:


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը