Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Հայաստանն իրավունք ունի հյուրընկալել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողով, «Վեստի»-ի լրագրողի հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ այնուամենայնիվ, Կրեմլը պարզաբանում է սպասում Երևանից՝ «հակառուսական հայտարարություններ անելու հարթակ տրամադրելու համար»։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Երևանը պետք է «հնարավորինս շուտ որոշում կայացնի» ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում։
Մայիսի 7-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել էր ՌԴ արտաքին գործերի նախարարություն։ Ռուսական կողմը դեսպանին էր փոխանցել Մոսկվայի դժգոհությունը՝ կապված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Հայաստանում, ԵՄ-ի աջակցությամբ անցկացված միջոցառումների շրջանակում, հարթակ տրամադրելու հետ։
ՌԴ ԱԳՆ-ում դա որակել էին որպես «կտրականապես անընդունելի»՝ նշելով, որ Զելենսկին այդ հարթակն օգտագործել է Ռուսաստանի դեմ «ահաբեկչական սպառնալիքներ» հնչեցնելու համար։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ