Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից
Լրագրողների միջազգային ֆեդերացիան (ԼՄՖ) Ռուսաստանի լրագրողների միությանը (ՌԼՄ) վերջնականապես հեռացրել է իր կազմից: Այդ մասին մայիսի 8-ին հայտնել է ռուսական կազմակերպության մամուլի ծառայությունը։ Նրա տվյալներով՝ բացառման պաշտոնական առիթ է դարձել 2022 թվականին Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ՌԼՄ բաժանմունքների բացումը։
«Ռուսաստանի լրագրողների միությունը Լրագրողների միջազգային ֆեդերացիայի այդ որոշումը համարել է քաղաքականապես մոտիվացված, մասնագիտորեն անհիմն»,- ասվում է հայտարարության մեջ: Կազմակերպությունը, սակայն, մտադիր չէ բողոքարկել միջազգային մարմնի որոշումը, որը կայացվել է Փարիզում՝ ԼՄՖ-ի կոնգրեսում: Ռուսաստանը նախապես իր դիրքորոշումը հայտնել էր միջազգային լրագրողական կազմակերպություններին և նաև մատնանշել էր ֆեդերացիայի կանոնադրական սկզբունքների խախտումները:
Լրագրողների միջազգային ֆեդերացիան, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում, հիմնադրվել է 1926 թվականին։ Այն լրատվամիջոցների աշխատողների աշխարհի ամենամեծ կազմակերպությունն է, որը միավորում է 187 միավորում ավելի քան 140 երկրում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ