Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունկ կանխատեսում է, որ Իրանը կարող է դիմանալ ծովային շրջափակմանը 90-120 օր եւ ավելի ժամանակ՝ մինչեւ կբախվի լուրջ տնտեսական խնդիրների։ The Washington Post-ը գրում է, որ, ըստ հետախուզության տվյալների, Թեհրանը պահպանել է մինչպատերազմյան շարժական արձակման կայանների պաշարների 75%-ը եւ հրթիռների պաշարների 70%-ը։ Թերթին մանրամասներ հայտնել են ԿՀՎ գաղտնի զեկույցին ծանոթ չորս աղբյուրներ։
Աղբյուրներից մեկը նշել է, որ իրանական վարչակարգին հաջողվել է վերականգնել եւ կրկին բացել գրեթե բոլոր ստորգետնյա պահեստները, վերանորոգել որոշ վնասված հրթիռներ եւ նույնիսկ հավաքել մի քանի նոր հրթիռ, որոնք գրեթե պատրաստ էին պատերազմի սկզբին։
Ամերիկյան հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ շրջափակումը զգալի վնաս է հասցնում, կրճատում Իրանի ծախսերը եւ արագացնում տնտեսական փլուզումը։ Նրա խոսքով՝ իրանական բանակը զգալիորեն թուլացել է, նավատորմը ոչնչացվել է, իսկ ղեկավարները թաքնվում են։
Միեւնույն ժամանակ, WP-ի հետ զրույցում ամերիկացի պաշտոնյաներից մեկը կարծիք է հայտնել, որ ԿՀՎ-ն թերագնահատում է Իրանի կարողությունը։ Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել։ Թեեւ նման փոխադրումները չեն կարող փոխարինել ծովային մատակարարումների ծավալները, իրավիճակը այնքան էլ ծանր չէ, որքան կարծում են, ասել է պարբերականի զրուցակիցը։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության վերսկսման ժամկետները զգալիորեն կրճատվել են։ Թեեւ Հորմուզի նեղուցում շարժը վերահսկելու համար հրթիռներն այնքան էլ կարեւոր չեն, որքան ավելի էժան անօդաչուները։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ