Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվել Կասպից ծովի ջրի մակարդակը նվազել է Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը Լոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինի Գյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել Արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն Ռուբինյան Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև Կողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո Պերկովիչ Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ

Թուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվելԿասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո ՊերկովիչԱռաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետԳևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումՄենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար ԲերդիմուհամեդովՔննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԲաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվելԱրցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացելԽուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայտնաբերվել է զինծառայողի դիՀայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. ՓաշինյանՍեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամՀայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ ՓաշինյանԿոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարԹուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներումՄամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքներըԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբ
Հայաստան

Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ

Ընդդիմադիր պատգամավորների բոլոր ելույթների, ինչպես նաև Դատախազության համակարգի և անձամբ իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով մեր կողմից այդ անձանց պատճառած «անհանգստությունն» է: Գլխավոր դատախազը թվարկել է Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Աղվան Վարդանյանից և Իշխան Սաղաթելյանից պահանջվող գույքերի ցանկը:

Անդրադառնալով մի շարք քաղաքական ելույթների իրավական կողմին՝ այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և թվարկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանից և Աղվան Վարդանյանից պահանջվող ապօրինի գույքերն ու դրամական միջոցները:

Մասնավորապես՝

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 6 անձանցից՝ զավակներից և նրանց ամուսիններից (Սեդրակ Քոչարյանից, Զարուհի Բադալյանից, Լևոն Քոչարյանից, Սիրանուշ Քոչարյանից, Գայանե Քոչարյանից, Վիգեն Չատինյանից) հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.

  • 23 անշարժ գույք, որից 18-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11 միլիարդ 154 միլիոն 790 հազար դրամ: Անշարժ գույքերից 19-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում՝ 8-ը Պարոնյան փողոցում, 4 բնակարաններ Հյուսիսային պողոտայում, 2-ը՝ Աբովյան փողոցում, իսկ 2-ը Վազգեն Սարգսյան, բնակարաններից 2-ը՝ Տերյան փողոցում են, իսկ մեկը՝ Մանուկ Աբեղյանի.
  • Պահանջը ներառում է նաև 2 գույքի գնման իրավունք.
  • ավելի քան 3 միլիոն դոլար և 985 միլիոն դրամով ձեռք բերված պարտատոմսեր.
  • ավելի քան 1,4 միլիոն դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ.
  • Պահանջը ներառում է նաև թվով 15 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են այնպիսի ընկերություններ ինչպիսիք են ՓԲԸ-ն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն, և այլն.
  • Պահանջը ներառում է նաև 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլու և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք: Ներառում է նաև 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3,8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ: Այն ներառում է նաև ավելի քան 20 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամուտների մնացորդի և անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ ձեռքբերողներին փոխանցված կամ չնույնականացված գումարների հանրագումար: Գործի քննությունը գտնվում է նախնական դատալսումների փուլում:

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից պահանջվում է բռնագանձել.

  • 14 անշարժ գույք.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 2 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 18.000 հատ բաժնետոմս.
  • ընդհանուր 1 միլիարդ 85 միլիոն 99 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք.
  • 1100 հատ արժեթուղթ.
  • 1 միլիարդ 111 միլիոն 685 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 410 միլիոն 581 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.

  • Կոտայքի մարզում գտնվող 1 անշարժ գույք.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 110 միլիոն 306 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
  • 248 միլիոն 267 հազար դրամ, որը չի հիմնավորվում Աղվան Վարդանյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վաչիկի Սաղաթելյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.

  • 5 անշարժ գույք.
  • 5 տրանսպորտային միջոց.
  • 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

«Ինչն է հետաքրքիր, երբ մենք հարցնում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի ծագման մասին, երեք բացատրություն ենք լսում՝ «նվեր ենք ստացել, մեր պապիկներն էին հարուստ, մեր որդիներն են տաղանդավոր»: Դատարանները դեռ կքննարկեն «պապիկների ու տաղանդավոր որդիների» հարցը»,- հայտարարել է Աննա Վարդապետյանը և շնորհակալություն հայտնել Վճռաբեկ դատարանին՝  նվերի հարցը լուծելու համար. հստակ սահմանվել են նվեր ստանալու պայմաններն ու դեպքերը։