ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին
Հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները՝ բացառությամբ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների և Կառավարության անդամների, նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այս ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի՝ առանց վարձատրության պահպանման: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Այս ձևակերպումից ակնհայտ է, որ, օրինակ, վարչապետը և Կառավարության անդամները, պատգամավորները կարող են շարունակել պաշտոնավարել, բայց ովքեր կշարունակեն պաշտոնավարել, աշխատանքային ժամերին այլ բանով զբաղվելու իրավունք չեն ունենա»,- ասաց նա:
Ըստ ԿԸՀ նախագահի՝ խնդիր կարող է առաջանալ նաև աշխատանքից հետո: Օրինակ՝ Կառավարության անդամների աշխատանքը սովորական պայմաններում 18:00-ով չի սահմանափակվում իրենց աշխատանքային օրերին, և նախընտրելի է, որ ովքեր պատրաստվում են քարոզչությամբ զբաղվել, արձակուրդի գնան:
«Վարչապետը պետական պահպանության ներքո գտնվող պաշտոնյա է, իսկ, օրինակ, նախարարները, եթե վարչապետի հատուկ հրամանով են գտնվում պետական պահպանության ներքո, ստացվում է, որ արձակուրդում գտնվելիս՝ ծառայողական ժամերից դուրս, իրենց ծառայողական ավտոմեքենաները չեն կարող օգտագործել: Այսինքն՝ նրանք պետք է քարոզարշավի գնան իրենց մեքենայով կամ ավտոբուսով, նկատի ունեմ՝ ծառայողական մեքենան չեն կարող օգտագործել: Ծառայողական մեքենա կարող են օգտագործել բացառապես իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու նպատակով»,- ասաց ԿԸՀ նախագահը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ