Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մայիսի 4-ին, գիշերային ծառայության ժամանակ, Աշտարակի խճուղու Պռոշյան գյուղի հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Շևրոլե» մակնիշի մեքենան։
Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 41-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը գումար է առաջարկել պարեկներին։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ