Գույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում հայտնել է, որ գույքագրել են կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները՝ այն տեղերը, որտեղ հիմնանորոգման կարիք կա, և որտեղ՝ նորը կառուցելու։
«Մոտ 5-6 տարում ամբողջությամբ կլուծենք կոյուղատար համակարգի խնդիրը։ Եթե տեմպը մի փոքր ավելացնենք, միգուցե՝ ավելի շուտ»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ ամեն տարի փաստացի իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ։ Նրա խոսքով՝ տեսանելի ապագայում ամբողջ համակարգը փոխարինվելու է. «Գույքագրումն արել ենք և փաստացի 2022-ից ամեն տարի աշխատանք ենք կատարել, որպեսզի խնդիրը լուծենք, և շատ տեղերում իրապես լուծել ենք»,- շեշտել է քաղաքապետը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ