Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Անոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաները Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Խմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների» Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ

Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
Աշխարհ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու Հայաստան

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) այսօր հաստատել է այս տարվա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստան դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը։ Առաքելությունը ձևավորվել է ՀՀ իշխանությունների հրավերի հիման վրա և հիմնավորվում է նախընտրական կարիքների գնահատման արդյունքներով։

Առաքելության՝ 13 փորձագետներից բաղկացած հիմնական թիմը կգործի Երևանում՝ Յանեզ Լենարչիչի ղեկավարությամբ։ Մայիսի 1-ից երկրի ողջ տարածքում կաշխատեն 30 երկարաժամկետ դիտորդներ։ ԺՀՄԻԳ-ը նաև կտեղակայի 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք Հայաստան կժամանեն ընտրություններից մի քանի օր առաջ։ Հիմնական թիմի փորձագետներն ու երկարաժամկետ դիտորդները ԵԱՀԿ անդամ 28 պետությունների ներկայացուցիչներ են։

«Դիտորդական այս առաքելությունը գնահատելու է ընտրական գործընթացի բոլոր փուլերը ԵԱՀԿ հանձնառությունների և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների լույսի ներքո»,– ասել է Լենարչիչը։ «Մենք դիտարկելու ենք ոչ միայն բուն ընտրությունները, այլ նաև այն միջավայրը, որում դրանք տեղի են ունենալու»։

Առաքելությունը սերտորեն դիտարկելու է ընտրությունների բոլոր հիմնական գործընթացները՝ այդ թվում նախընտրական քարոզարշավը (ներառյալ սոցիալական ցանցերում), քարոզարշավի ֆինանսավորումը, ընտրական վարչարարությունը՝ ազգային, մարզային և համայնքային մակարդակներում, իրավական դաշտը, ապատեղեկատվության հայտնաբերման համար իշխանությունների կողմից ներդրված ինստիտուցիոնալ մեխանիզմները, լրատվամիջոցների կողմից լուսաբանումը և ընտրական վեճերի լուծման գործընթացը։ Դիտորդները նաև գնահատելու են ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկությունների իրականացման հարցում առաջընթացը։

«Մեր դիտարկման շրջանակներում հանդիպելու ենք ընտրական գործընթացներում ներգրավված և այդ գործընթացների ազդակիր հանդիսացող շահակիցների հետ (իշխանությունից և քաղաքական կուսակցություններից մինչև քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ և միջազգային հանրություն) ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի ողջ տարածքում»,– նշել է Լենարչիչը։ «Այս մոտեցումը մեզ թույլ կտա ձևավորել համապարփակ և հավասարակշռված պատկերացում Հայաստանի ողջ տարածքում ընթացող ընտրական գործընթացների վերաբերյալ»։

Ընտրությունների օրը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունները կմինան ԺՀՄԻԳ առաքելության ջանքերին։

Ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ ԺՀՄԻԳ-ը կհրապարակի միջանկյալ հաշվետվություն՝ հանրությանը և լրատվամիջոցներին տեղեկացնելու դիտորդական առաքելության գործունեության մասին։ Ընտրությունների հաջորդ օրը առաքելության նախնական եզրակացություններն ու արդյունքները կներկայացվեն համատեղ կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում։ Վերջնական հաշվետվությունը, որը տրամադրելու է համապարփակ գնահատական և գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկություններ, կհրապարակվի ընտրություններին հաջորդող մի քանի ամիսների ընթացքում։

ԺՀՄԻԳ-ը Հայաստանում դիտարկել է 12 ընտրություն, որոնցից վերջինը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին։ Հայաստանում ԺՀՄԻԳ-ի դիտորդական գործունեության մասին հավելյալ տեղեկություն ձեռք բերելու համար այցելեք Ընտրությունները Հայաստանում | Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն։

ԺՀՄԻԳ-ը ընտրական դիտորդական առաքելություն իրականացնում է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում։ Այս դիտորդական առաքելությունները գնահատում են, թե որքանով են քարոզարշավի ընթացքում պահպանվում հիմնարար ազատությունները և արդյոք ապահովվում է հավասարությունը, համընդհանուրությունը, քաղաքական բազմակարծությունը, վստահությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունները մշտադիտարկելու դիտորդական մանդատի հիմքը 1990 թ.-ի ԵԱՀԿ Կոպենհագենյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված փաստաթուղթն է։ Գրասենյակի ստեղծմանը հաջորդող ավելի քան 30 տարիների ընթացքում ԺՀՄԻԳ-ը տեղակայել է ավելի քան 470 առաքելություն։