Մենք պատրաստ ենք նպաստել երկխոսությանը և խաղաղության գործընթացին. Կոբախիձե
Այսօրվա հանդիպման ժամանակ մենք մանրամասն քննարկեցինք ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագային վերաբերող հարցեր: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցի ժամանակ։
Կոբախիձեի խոսքով՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նա շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անսասան աջակցության համար։
«Նախևառաջ, ես կցանկանայի իմ անկեղծ շնորհակալություն հայտնել պարոն Իլհամ Ալիևին Վրաստան կատարած այցի համար: Նա Վրաստանի սիրելի բարեկամն է, և նրա այցը Վրաստան մեզանից յուրաքանչյուրի համար հատուկ պատիվ է: Ես ուրախ եմ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու և քննարկելու ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները»,- ասել է նա։
Նա նաև հայտնել է, որ քննարկել են Հարավային Կովկասին վերաբերվող հարցեր։
«Այս համատեքստում մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Վրաստանը վճռականորեն աջակցում է խաղաղ համակեցությանը, կառուցողական համագործակցությանը և տարածաշրջանում նոր նախաձեռնություններին։ Մենք միշտ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում դրական ներդրում ունենալ այս հարաբերությունների զարգացման գործում։ Մենք պատրաստ ենք նպաստել երկխոսությանը և խաղաղության գործընթացին», - նշել է Իրակլի Կոբախիձեն։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին