Իրանը վճռականորեն կարձագանքի երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը
Իրանի զինված ուժերը վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Այս տեսակի սպառնալիքը, ըստ էության, ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը օրինականացնելու փորձ է։ Եթե այն իրականացվի, Իրանի զինված ուժերը, անկասկած, վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն», - Արաղչիի խոսքերը մեջբերել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը Telegram-ում։
Արաղչին Ֆրանսիայի արտգործնախարարին ասել է, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները կործանարար հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար։ «Նման իրավիճակի հետևանքները չեն սահմանափակվի միայն Իրանով և տարածաշրջանով։ Դրանք կործանարար ազդեցություն կունենան համաշխարհային էներգետիկայի և տնտեսության վրա։ Եվ դրա համար միակ պատասխանատվությունը կրելու են ագրեսորները»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին