Ուկրաինան հարվածել է Ուֆային, Ռուսաստանը՝ Խարկովին
Ուֆայի իշխանությունները հաստատել են, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել քաղաքին։
«Մի քանի ԱԹՍ-ներ խոցվել են նավթավերամշակող գործարաններին մոտենալու ժամանակ, դրանցից մեկի բեկորները ընկել են արդյունաբերական գոտում, տուժածներ չկան։ Այժմ ձեռնարկության տարածքում հրդեհը մարում են»,- Telegram-ում հայտնել է Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը։
Նրա խոսքով՝ մեկ անօդաչու ընկել է Գաֆուրի փողոցում գտնվող բնակելի տան վրա։ «Ոչ ոք չի զոհվել եւ չի տուժել»,- հայտարարել է Խաբիրովը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին տեսանյութ, որից հետեւում է, որ ուժեղ հրդեհը ընդգրկել է բազմահարկ բնակելի շենքի վերին չորս հարկերը։
Ուկրաինական կողմը հարձակումը չի մեկնաբանել։ Անօդաչու թռչող սարքերը արդեն բազմիցս հարձակվել են Ուֆայի նավթավերամշակող գործարանների վրա։
Իր հերթին, ինչպես հաղորդում է BBC- ին, Խարկովի քաղաքապետը հայտնել է ռուսական ԱԹՍ-ների հերթական գրոհի մասին։ Նրա տվյալներով՝ այրվել են մի քանի ավտոմեքենաներ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին