Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը
Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը հայտնել է, որ այժմ շատ սերտ աշխատում են ռուսական կողմի հետ՝ նոր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար։
«Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության հետ մենք քննարկում ենք նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը։ Այս հարցերում մենք լիովին թափանցիկ ենք, որովհետև չենք թաքցնում, որ այս հարցերը քննարկում ենք ոչ միայն ռուսաստանյան գործընկերների, այլ նաև այլ գործընկերների հետ, որովհետև փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը»,-նշել է Փաշինյանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հույս էր հայտնել, որ էներգետիկայի ոլորտում իրավիճակը կկարգավորվի։
«Այսօրվա դրությամբ, Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է։
Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սրանք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ է՝ 600 և 177,5»,-ասել է նա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին