Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում BBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքը Սիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռը Գավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերով ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին

Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքըՍիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համարՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱրենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԲաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռըԳավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերովՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթNASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է ԼուսնինԻնֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնըՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտելԻնչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրաՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկԲայրամովը ժամանել է ԿիևԱռաջին անգամ 155 տարվա ընթացքում Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանըՈւկրաինայի նախկին փոխվարչապետի ու ԱՄՆ-ում նախկին դեսպանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվելԱննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել էՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. ՓաշինյանԱրամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավորՎարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. օրակարգում նաեւ ագրարային շուկան է2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին. ՓաշինյանԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում

Փաշինյանի՝ Ռուսաստան աշխատանքային այցի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մարտի 23-ին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի  խոսնակ Դմիտրի Պեսկովը փոխանցել էր, որ ծրագրված է քննարկել  երկկողմ, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացման հարցեր։ Վերջին շրջանի իրադարձությունները հուշում են, որ կոնկրետ մի քանի հարցի շուրջ Հայաստանը  կցանկանար խոսել Ռուսաստանի հետ։

Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում երկու ձևաչափով է նախատեսված, նախ՝ բանակցություններ, հետո՝ շփում աշխատանքային նախաճաշի ընթացքում։ Ինչի շուրջ են բանակցելու կողմերը՝ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ հանդիպմանը մարտի 23-ին նախորդել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, երբ պայմանավորվել են հարմար առիթով  հանդիպել։ Վարչապետ Փաշինյանը արտառոց բան չի տեսնում իր նախաձեռնությունում։

«Ես ՀՀ վարչապետն եմ և ինձ հաշիվ եմ տալիս՝ ՀՀ վարչապետ լինելով, թե ինչ պետություն է ՌԴ-ն, ինչ պետություն է ԱՄՆ-ն, ինչ պետություն է Ֆրանսիան, Գերմանիան, ինչ է Եվրոպական միությունը։ Գիտեք, սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում, և ոչ թե հակառակը, և դա նորմալ է, ու դա ինձ համար բացարձակապես ո՛չ ամոթ է, ո՛չ էլ նվաստացուցիչ է։ Ինչքան հանդիպումներ եղել է, ես չեմ հիշում, որ այլ նախաձեռնությամբ լինի։ Մի քիչ էլ երկրների քաշային կարգի հարց կա։ Հակառակ կերպ մտածել, նշանակում է իրականության զգացումը կորցնել։ Ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար»։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում են ռուս-հայկական հարաբերությունների վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։

Վերջին շրջանում ամենաքննարկված հարցերից մեկն առնչվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը։ «Թրամփի ուղի» նախագիծը կյանքի կոչելու նպատակով հայկական կողմն առաջարկել էր կա՛մ հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնել Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային հատվածները, մասնավորապես, Երասխի և Ախուրյանի ուղղություններով, կա՛մ զիջել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Որպես այլընտրանք առաջարկվել էր կառավարման իրավունքը տալ Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող որևէ երրորդ երկրի: Որպես հնարավոր թեկնածուներ նշվել են Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը: Փաշինյանն այս առաջարկն առաջին անգամ հրապարակավ հնչեցրել էր  փետրվարին։ ՌԴ նախագահը վերջին հեռախոսազրույցում դեռ հստակեցումներ չէր արել։ Վարչապետ Փաշինյանը, սակայն, լավատես է։

«Ժամկետ չկա, բայց այնպես էլ չի, որ անժամկետ է։ Մենք հույս ունենք գործընկերային այդ հարցին լուծում տալ։ Հիմա որ ասեմ` քննարկվում է, այդպես չի, որ մենք հիմա Ռուսաստանի գործընկերների հետ նստում, քննարկում ենք, որովհետև Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել` լավ, համաձայն ենք, եկեք այդպես անենք։ Նկատի ունեմ` քննարկումը մի քիչ այլ ռեժիմում է, բայց այդպիսի գաղափարներ կան»։

Վերջին շրջանում շրջանառվում էր, թե «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիայով հետաքրքրված է Ղազախստանը։ Սակայն Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը տեղեկացրել է, որ չեն բանակցում Ղազախստանի հետ և որևէ մեկին զիջել չեն ծրագրում։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատում է,որ Փաշինյան-Պուտին հանդիպումը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ է՝ հիբրիդային սպառնալիքների ուղիղ մեղադրանքների  համատեքստում։  

«Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը քննարկեց հիբրիդային մեթոդների հարցը, որը կիրառում է Ռուսաստանը։ Եթե խոսեց, ես միայն կողջունեմ, բայց չգիտեմ՝ դրա մասին խոսել են, թե ոչ։ Ինֆորմացիոն դաշտի ուսումնասիրությունները ի՞նչ են ցույց տալիս, որ հավաքագրում է գնում ՀՀ քաղաքացիների, ովքեր հիմա Ռուսաստանում են․ համոզեն, ճնշեն ու բերեն մեր ընտրությունների օրը հունիսի 7-ին` մասնակցելու ընտրություններին ու քվեարկելու հօգուտ պրոռուսական ուժերի։ Հաստատվում է նաև այն ինֆորմացիան, որ ինչ-որ պրոցեսներ, խմորումներ գնում են մեզ մոտ` Հայաստանում, ռազմական բազայի շրջանակներում։ Այնտեղ ՀՀ քաղաքացիներ են աշխատում, ու ճնշում է գործադրվում։ Առաջարկվում է քվեարկել հօգուտ պրոռուսական ուժերի, ու դա վտանգ է մեր պետականության համար։ Այստեղ պարզ է, որ պետությունը պետք է պաշտպանի իր ընտրական համակարգը»:

Հայաստանում ընտրապայքարի մեջ մտած հատկապես երեք ուժի վարչապետը տևական ժամանակ մեղադրում է արտաքին ցուցումով գործելու համար։

«Նրանց ուղարկել են այստեղ, ասել են` խնդիրը չլուծեք, ֆորմալ ինչը որ ձեր անունով է գրված, այլևս չի լինի։ Այդ հիմնական ուժերը երեքն էլ ով այդ դիրքից հանդես են գալիս, միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում և Բելառուսում։ Հիմա իրենց ասել են` ուզում եք այդ ունեցվածքը պահեք՝ աշխատեք, քրտնեք»։

Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպումն այս տարվա առաջիններից է։ Զուտ երկկողմ այցերի թիվը Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում մոտ է 25-ի, իսկ գագաթնաժողովների շրջանակում առանձնազրույցներով հանդերձ՝ գերազանցում է 35-ը: