Փարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Մարտի 31-ին Կենսաբազմազանության կոնվենցիայի համաժողովի (COP 17-ի) ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը մասնակցել է Փարիզում տեղի ունեցած ChangeNow 9-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում ելույթ է ունեցել կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և անապատացման դեմ պայքարի հարցերով պանելային քննարկմանը (“Rio Trio Synergies to restore Land, Climate and Biodiversity’’): Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը:
Քննարկմանը մասնակցել էն նաև կլիմայի հարցերով COP21-ի նախագահ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը և Մոնղոլիայի բնապահպանության հարցերով նախարարի տեղակալը Մունքթամիր Բաթբայարը:
Մհեր Մարգարյանը ներկայացրել է 2026թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթություններն՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը՝ համաժողովի շրջանակներում կառուցողական և արդյունքներին միտված քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև ներգրավելու համապատասխան բոլոր շահառուներին՝ այդ թվում կանանց և երիտասարդական կառույցների, բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների, գիտական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին