Ռուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, այդ թվում՝ Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը»,- ասվում է Պետքարտուղարության խոսնակ Թոմի Պիգոտի հայտարարության մեջ։
Վրացական կողմի տարածած հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ կողմերը քննարկել են «գործընկերության վերանայման» և Վրաստանի դերը Կովկասյան տարածաշրջանում։
«Ես արդյունավետ հեռախոսազրույց ունեցա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք քննարկեցինք մեր գործընկերության վերանայման և Վրաստանի՝ որպես Հարավային Կովկասում ուժեղ գործընկերոջ դերի ամրապնդման կարևորությունը։ Մենք հանձնառու ենք Վրաստան-ԱՄՆ կապերի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության և կապակցվածության խթանմանը»,- գրել է Իրակլի Կոբախիձեն։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին