Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Նախարար Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորելով դեսպանին՝ վստահություն է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում երկու երկրների Ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը նոր արդյունքների կհանգեցնի։
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է, որտեղ ինքն իրեն անվտանգ է զգում։ Առանձնահատուկ շեշտվել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի Պետությունը, միջազգային տարբեր վարկանիշային ցուցանիշներով, մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների շարքում, ինչը կարևոր հիմք է ներքին անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար։
Քննարկվել են զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովման, աղետների ռիսկի կառավարման ու դիմակայունության բարձրացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները, ինչպես և վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի ծառայողների վերապատրաստման հարցերին․ այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կատարի Պետության Կիբեռակադեմիայում Հայաստանի ոստիկանների մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին։
Կողմերը վերահաստատել են տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները