Նոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը
Սյունիքի մարզում այս պահին 12 դպրոց է հիմնանորոգվում՝ 6 միլիարդ 400 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Այդ դպրոցները ներառված են կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ցանկ։ Աճանան գյուղի 170 աշակերտները արդեն դասերը շարունակում են հիմնանորոգված դպրոցում։
Կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել առնվազն 300 դպրոց, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով․ սա Հայաստանի Հանրապետության կառավարության խոստումն է, որն ամրագրված է կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։ Կրթական ծրագրերի բովանդակային փոփոխություններին զուգընթաց, պետությունը կարևորում է նաև ենթակառուցվածքների բարելավումը` «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը․
«Սյունիքի մարզում, կառավարության կողմից իրականացվում են աննախադեպ մասշտաբի դպրոցաշինական աշխատանքներ՝ մոտ 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Ընդհանուր արժեքից կառավարությունը 6,4 մլդ դրամ ուղղել է մարզի 12 դպրոցների նորոգմանը»։
Աճանանի միջնակարգ դպրոցը 12 հիմնանորոգվող դպրոցներից մեկն է։ Կառավարությունը 230 մլն 200 հազար դրամ է հատկացրել այդ դպրոցի նորոգմանը։ Սոնա Հովհաննիսյանն արդեն 30 տարի Աճանանի դպրոցի տնօրենն է։ Ասում է՝ իրենց դպրոցի հիմնանորոգման մասին կառավարության N 2093 որոշումը երբեք չի մոռանա։
«Պետք էր կառուցվեր նոր դպրոց, հինը պիտի քանդվեր ու նոր չափորոշիչների համաձայն նոր տեղում պիտի կառուցվեր դպրոցը։ Սակայն չկար նոր տարածք, սեփական տարածք էր՝ համաձայնության չեկան։ Հետո որոշեցին, որ եթե նոր դպրոց չի կառուցվելու, ապա պիտի նորոգվի։ Ու այդպես էլ դպրոցի նորոգումը մտավ կառավարության ծրագրի մեջ»։
Ինֆորմատիկայի դասասենյակում աշակերտները էլեկտրոնային գրատախտակի վրա են ցուցադրում են հին դպրոցում տեղի ունեցած միջոցառումները։ Այս տարի վերջին զանգին սպասող Ժաննա Մարտիրոսյանը 12 տարի այս դպրոցում է սովորել ու հիմա ափսոսում է, որ նորոգ դպրոցում ընդամենը 2 ամիս է սովորելու։
«Նախկին դպրոցի հետ կապված շատ հիշողություններ ունեմ, ամեն մի անկյուն իր պատմությունն ուներ։ Բայց, յուրաքանչյուր աշակերտի համար հաճելի է սովորել նման դպրոցում, մի տեսակ դասերն էլ են ավելի հետաքրքիր դարձել»
Նոր կառուցվող ու նորոգվող դպրոցները ամբողջությամբ կահավորվում են նոր գույքով։ Նախկին պահարաններից, նստարաններից, գրասեղաններից, մարզագույքից ոչինչ չի մնացել։ Աճանանի դպրոցի կահավորումը ընթացքի մեջ է՝ ասում է տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։
«Մենք ամեն օր գույք ենք ստանում ու երեխաների նման ուրախանում ենք, որ հիմա մենք էլ ունենք ժամանակակից տեխնիկա, հագեցած լաբորատորիաներ, որ նախկինում չենք ունեցել։ Երեխաների համար երազանք էր լաբորատոր փորձ անելը, համակարգչային լիարժեք հագեցված սենյակում դաս անելը։ Նախագծային աշխատանքներն են շատացել, շատ հեշտությամբ աշակերտները կատարում են, չեն ընկնում դես ու դեն․․․»։
Աճանանի դպրոցի 170 աշակերտներն ու մանկավարժներն անհամբերությամբ են սպասում նորոգված դպրոցի պաշոտնական բացման հանդիսությանը։ Նույնիսկ կարգախոս են ընտրել իրենց համար՝ նոր դպրոց՝ նոր հնարավորություններով։
radiolur

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները