Հայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Մարտի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 614, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 7, վարելու ընթացքում ծխելու՝ 603, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 294, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 244 և 1767 այլ իրավախախտում։ 148 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 148-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 53-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 82-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 17-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 74 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17652 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 263 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 232 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 441, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 5 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 4018, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 288, վարելու ընթացքում ծխելու՝ 700, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 826, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 126, արագության գերազանցման՝ 3195 և 5948 այլ իրավախախտում։ 287 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 731-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 456-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 180-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 214-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 15 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 58 անձ։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները