Դաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Դաղստանում երկու օր շարունակվող առատ տեղումների և ուժեղ քամու պատճառով ջրհեղեղ է սկսվել, ինչի հետևանքով հեղեղվել են տարբեր բնակավայրերի բնակիչների տները, ավելի քան 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Մախաչկալայի, Դերբենդի և Խասավյուրտի որոշ շրջաններում դադարեցվել են ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը: Այս մասին հայտնել են հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը և տեղի արտակարգ ծառայությունները:
Դաղստանում հայտարարվել է բարձր պատրաստվածության ռեժիմ, իսկ Մախաչկալայում, որտեղ, Մելիքովի խոսքով, «ամենաբարդ իրավիճակն Է», արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:
Տարածաշրջանի մայրաքաղաքում հեղեղվել է մոտ 20 առանձնատուն, տարհանվել է 83 մարդ, Դերբենտում՝ 21-ը։ Նշվում է, որ տեղ-տեղ ջրի մակարդակը հասնում է 1,5 մետրի:
Դաղստանի կենտրոնական Բույնակսկում սողանքների վտանգ կա, բնակիչներին տարհանում են «անվտանգ վայրեր», նշել է մարզպետը։ Ձնահոսքեր են առաջացել Տլյարատինսկի և Ցումադինսկի շրջաններում։ Ճանապարհների տուժած հատվածները փակ են։
Յարիկ-Սու գետի մակարդակի բարձրացման պատճառով էլ Խասավյուրտում երկաթուղային կամուրջ է փլուզվել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին