Թրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստին
Դոնալդ Թրամփը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստին և ասել, որ «անհամբեր սպասում է» նրա հետ հանդիպմանը։
Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի Բելառուս կատարած այցից հետո Լուկաշենկոն ազատ է արձակել ևս 250 քաղբանտարկյալի։ ԱՄՆ նախագահը իր երախտագիտությունն է հայտնել Բելառուսի ղեկավարին այս քայլի համար։
«Անցյալ շաբաթ Բելառուսում իմ դեսպանորդ Ջոն Քոուլը, հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, ապահովեց ևս 250 քաղբանտարկյալի ազատ արձակումը։ Սա նախագահ Լուկաշենկոյի կողմից անցյալ տարվա մայիսից ի վեր ազատ արձակված բանտարկյալների ընդհանուր թիվը հասցնում է ավելի քան 500-ի։ Ես կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել նախագահին դրա համար և անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստում», - գրել է նա Truth Social-ում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին