Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր և Երևանի քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ, մարտի 26-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել Քանաքեռում ապրող 55-ամյա տղամարդու բնակության վայրում։
Տանը հայտնաբերվել են կանեփի սերմեր, մեթադոնային լուծույթի նմանվող թափանցիկ հեղուկով երկու տարա, ապակյա սրվակներ՝ ընդհանուր 150 միլիգրամ մարիխուանայի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև մարիխուանայի նմանվող զանգվածով 10 փաթեթ՝ ընդհանուր 132 գրամ քաշով։
Տան հետնամասում գտնվող շինությունում առկա էր ջերմոց՝ կահավորված բույսերի աճեցման համար նախատեսված օդափոխության և լուսավորության համակարգերով, որտեղ կար կանեփի 13 բույս։ Նույն շինությունում հայտնաբերվել է նաև կանեփի ևս 4 բույս, 10 փաթեթ՝ լցված ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, շագանակագույն «Շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով երկու տարա՝ ընդհանուր 81 գրամ քաշով, ինչպես նաև 11 գրամ կոկաինի նմանվող փոշենման զանգված։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները