Թրամփի ու Պուտինի սիրախաղն ավարտվա՞ծ է
Թրամփի ու Պուտինի սիրախաղն ավարտվա՞ծ է։ Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու մասին ԱՄՆ նախագահի պահանջը տարակուսանք է առաջացրել Մոսկվայում, արձանագրում է Stern–ը։
Ռուս հայրենասերները «Ռոսիյա սեվոդյնա» լրատվական գործակալության առջեւ ցույց էին կազմակերպել՝բողոքելով ռուսական լրատվամիջոցներում Թրամփի պաշտամունքի դեմ, գրում է պարբերականը։
Դրանում Թրամփն է մեղավոր․ «Արդեն նախընտրական քարոզչության ժամանակ Պուտինն ու Թրամփը հաճոյախոսություններ էին փոխանակում։ Դրա համար էլ Թրամփի պաշտոնակալությունից հետո ռուսները ցնծության մեջ էին»։
Անցած տարվա ամռանը Թրամփը նույնիսկ ակնարկել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հնարավորության մասին։
«Սակայն Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո իրավիճակը փոխվեց՝ նախ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հայտնեց, որ պատժամիջոցները կպահպանվեն քանի դեռ Ղրիմը ուկրաինական չդառնա։ Իսկ հիմա էլ Թրամփի մամուլի քարտուղարը նույնը կրկնեց։
Ռուսաստանը տարակուսանքի մեջ է ու չի հասկանում ինչ անի՝ հանդարտեցնի շիկացած կրքերը, թե վրվովվի։ Ռուսական լրատվամիջոցները նույնիսկ ենթադրություն հայտնեցին, որ նման հայտարարությունները բիզնես ռազմավարության մի մասն են․ Թրամփը որպես նախկին բիզնեսմեն, ուզում է իր գինը բարձրացնել հնարավոր գործարքից առաջ։
Պաշտոնական Մոսկվայի արձագանքը ավելի «թթու» է։ «Մենք մեր տարածքները չենք վերադարձնում»,- հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իսկ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Ղրիմը քննարկման առարկա չէ։
«Բայցեւայնպես ստացվում է, որ Ռուսաստանի ամերիկյան երազանքը փուչիկի պես պայթեց», արձանագրում է հոդվածագիրը։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...